Սիլվա Հակոբյանն անդրադարձել է իր մասնակցությանը Աննա Հակոբյանի կազմակերպած երեկույթին, որին ներկա են եղել զոհված զինվորների մայրերը
Երգչուհի Սիլվա Հակոբյանն անդրադարձել է սոցցանցերում իր հասցեին հնչող մեղադրանքներին առ այն, որ ինքն ուրախ երգեր է երգել վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կազմակերպած երեկույթին, որին մասնակցել են զոհված զինվորների մայրերը:
Սոցցանցի իր էջում երգչուհին, մասնավորապես, նշել է. ՛՛Չէի ուզում անդրադառնալ այն վայրահաչոցներին,որ երեկվանից պտտվում է իմ հասցեի շուրջ,բայց քանի որ ինձ երկրպագող մի ստվար զանգված մտահոգված է իմ կարգավիճակով ու ուզում է իմանալ ճշմարտությունը,որոշեցի այնուամենայնիվ արձանգանքել:
Այո, ես երգել եմ այդ միջոցառմանը,երգել եմ ԱՆՎՃԱՐ,երգել եմ բացառապես այն երգերը,որոնք մեր մայրերն են ուզել,այդ երգերի մեջ կային և´ հուզական,և´ հայրենասիրական,ինչպես նաև ուրախ երգեր:Ու նպատակը մեկն էր,որ մի թեթև ժպիտ հայտնվեր իրենց` առանց այդ էլ տառապալից դեմքերին:Ու ինձ մոտ ստացվեց,որովհետև բոլորս ենք ուզում,որ իրենք շարունակեն ապրել,արարել,շարունակեն առաջ նայել:
Իրենց ուրախությունը նաև մեր ուրախությունն է:Ամեն մարդ այս պատմության մեջ գտավ ինքնահաստատվելու իր տարբերակը:Ես երգել եմ մեր Հերոսներին նվիրված շատ միջոցառումների,որոնց մասին չեմ լուսաբանել,ավելորդ PR չանելու համար,և մշտապես պատրաստ եմ երգել մեր նահատակված Հերոսների միջոցառումներին՛՛:


