կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Շվանիձոր գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Շվանիձոր գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Շվանիձոր գյուղում բռնկված հրդեհը մարվել է։ Օգոստոսի 22-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և «Արևիք» ազգային պարկի 4 աշխատակից։

Հրդեհը մարվել է ժամը 15։35-ին։ Այրվել են 45 հա խոտածածկույթ և 5 հա բուսածածկույթ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 14։21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շվանիձոր գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք:

  • Կիսվել: