երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Շվանիձոր գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Շվանիձոր գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Օգոստոսի 22-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և «Արևիք» ազգային պարկի 4 աշխատակից։

Հրդեհը մարվել է ժամը 15։35-ին։ Այրվել են 45 հա խոտածածկույթ և 5 հա բուսածածկույթ:
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին, ժամը 14։21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շվանիձոր գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երեք օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են. սահմանվել է հերթապահություն:
***
Օգոստոսի 20-21-ն իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 38 հրշեջ-փրկարար, «Արևիք» ազգային պարկի և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ից 27 աշխատակից:

Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 21-ին, ժամը 08։14-ին: Փրկարարների և «Արևիք» ազգային պարկի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն:

  • Կիսվել: