շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շուրջ 50 մանկապարտեզ կարող էին գործել, սակայն չեն գործում, որովհետև համայնքային բյուջեն չի բավարարում․Ժաննա Անդրեասյան

Շուրջ 50 մանկապարտեզ կարող էին գործել, սակայն չեն գործում, որովհետև համայնքային բյուջեն չի բավարարում․Ժաննա Անդրեասյան

Հայաստանում կան մանկապարտեզներ, որոնք կարող են գործել ամբողջ տարին, սակայն գործում են ընդամենը մի քանի ամիս, քանի որ համայնքային բյուջեն չի բավարարում: Այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով պատգամավորների հարցերին:

Կառավարության՝  500 մանկապարտեզի կառուցման, վերանորոգման կամ հիմնանորոգման ծրագրի համատեքստում փոխնախարարն ասաց. «Մենք չենք ուզում ունենալ իրավիճակ, որ մենք սարքում ենք մանկապարտեզը, ունենում ենք ամբողջական արդիական ենթակառուցվածք, սակայն դա փաստացի չի գործում: Մենք սեպտեմբերին արեցինք ուսումնասիրություն, և հանրապետությունում ունեինք շուրջ 50 մանկապարտեզ, որոնք կարող էին գործել, սակայն չեն գործում, որովհետև համայնքային բյուջեն չի բավարարում, որ մանկապարտեզը գործի»,- ասաց փոխնախարարը:

Կան մանկապարտեզներ, որոնք գործում են տարվա մեջ մի քանի ամիս, պատճառը կրկին համայնքային բյուջեն է, այն չի բավարարում, որ մանկապարտեզը գործի ամբողջ տարին: Անդրեասյանը վստահեցնում է, որ այս խնդիրը նախարարության ուշադրության կենտրոնում է: Մենք ուզում ենք իրապես լուծում գտնել, որը թույլ կտա երեխաներին ամբողջ տարին նախադպրոցական կրթության մեջ ընդգրկված լինել և դա անել որակյալ ու արդիական պայմաններում, նշեց փոխնախարարը:

  • Կիսվել: