Շուրջ 200 գործատուներ, հաշվապահներ մասնակցել են նախարար Ավանեսյանի նախաձեռնած՝ ապահովագրության թեմայով քննարկմանը
Ապահովագրության հետ կապված հարցերով շուրջ երկու հարյուր գործատուներ, կազմակերպությունների ֆինանսական գծով պատասխանատուներ, հաշվապահներ մասնակցելու էին եկել նախարար Անահիտ Ավանեսյանի նախաձեռնած քննարկմանը:
Կարևորագույն այս համակարգի ներդրմանն ընդառաջ, հատկապես գործատուների որևէ հարց անպատասխան չթողնելու համար, նախարարը հրավիրել էր հանդիպում` բոլոր ցանկացողների հետ:
Ապահովագրավճարի չափի, դրա գոյացման, սոցիալական յուրաքանչյուր խմբի սուբսիդավորման հնարավորության մասին մանրակրկիտ խոսելուց, դրանք համակողմանի ներկայացնելուց հետո նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին:
Քննարկմանը ներկա պետական ու մասնավոր մեծ ու փոքր ընկերությունների ներկայացուցիչներին հետաքրքրում էր ապահովագրության թե՛ ֆինանսական, թե՛ իրավական բաղադրիչի շուրջ գրեթե ամեն ինչ:
Շուրջ երեք ժամ տևած հանդիպմանը նախարարը փորձել է անպատասխան չթողնել որևէ հարց:
Քննարկմանը ներկա էին Պետական առողջապահական գործակալության տնօրենը, գործընկերներ` Պետական եկամուտների կոմիտեից ու ֆինանսների նախարարությունից:



