ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Շտապօգնության» ծառայությունում կորոնավիրոսով վարակված 12 աշխատակից կա

«Շտապօգնության» ծառայությունում կորոնավիրոսով վարակված 12 աշխատակից կա

«Շտապօգնություն» ՓԲԸ-ում այս պահին կորոնավիրոսով վարակված 12 աշխատակից կա: Սակայն նրանց մոտ սիմպտոմներ չկան: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:

Այս պահին նրանք մեկուսացված են համապատասխան բուժհաստատություններում:

Անդրադառնալով պարգևավճարներին՝ Ստեփանյանը նշեց, որ պարգևատրվել են նրանք, ովքեր աշխատել են բուն օջախում․ «Բժիշկները ստացել են 95 հազար դրամ, բուժքույրերն ու վարորդները՝ 70 հազար դրամ»:

Ծառայության կողմից պարգևատրվել են նաև բժիշկ-կարգավարները, ավագ բժիշկները, բժիշկներն ու բուժքույրերը: Պարգևատրումները լինելու են շարունակական:

  • Կիսվել: