շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով

Շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով

Դեկտեմբերի 9-ի ցերեկը, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը՝ Վայոց ձորում և Սյունիքում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին վայրերում գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևանում՝ դեկտեմբերի 9-ի կեսօրից հետո, 10-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ թաց ձյան և ձնախառն անձրևի տեսքով։ Դեկտեմբերի 10-ի ցերեկը և 11-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

 
 

  • Կիսվել: