կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. «Արարատ-73»-ի հաղթանակի 50-ամյակ» թեմային

Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. «Արարատ-73»-ի հաղթանակի 50-ամյակ» թեմային

2023 թվականի նոյեմբերի 8-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Սպորտ. «Արարատ-73»-ի հաղթանակի 50-ամյակ» թեմային:

Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրեցին Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը, «Արարատ-73»-ի ֆուտբոլիստներ Նորայր Մեսրոպյանը, Սերգեյ Պողոսյանը, Սերգեյ Բոնդարենկոն:

380 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է ֆուտբոլի գնդակ, որտեղ ներկայացված են «Արարատ» ֆուտբոլային թիմին գավաթի հանձնման արարողության դրվագներ:  

Գեղաթերթիկի վերևի հատվածում պատկերված են «Արարատ» ֆուտբոլային թիմի ֆուտբոլիստներ, ինչպես նաև՝ «Արարատ-73»-ի հաղթանակի 50-ամյակին նվիրված լոգոտիպը: Գեղաթերթիկի ներքևի հատվածում ներկայացված է «Արարատ» ֆուտբոլային թիմի լուսանկարը՝ ամբողջական կազմով:

Գեղաթերթիկի և նամականիշի վրա պատկերված են «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՉԵՄՊԻՈՆ և ԳԱՎԱԹԱԿԻՐ», «ԱՐԱՐԱՏ-73» և «50-ԱՄՅԱԿ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

1973 թվականին «Արարատ» ֆուտբոլային թիմը մեկ խաղաշրջանում  ոչ միայն նվաճեց Խորհրդային Միության գավաթը, այլ նաև արժանացավ Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսին:

Թողարկման օրը` 08 նոյեմբերի 2023թ.

Դիզայնը՝ Դավիթ Դովլաթյանի

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Նամականիշի տրամագիծը` 38,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 90,0 x 90,0 մմ

Տպաքանակը՝ 10 000 հ.

  • Կիսվել: