Շրջանառության մեջ է դրվել «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը
ՀՀ կենտրոնական բանկը հոկտեմբերի 2-ից շրջանառության մեջ է դրել «Կովկասյան ընձառյուծի տարի» արծաթե հուշադրամը, «Կովկասյան ընձառյուծի տարի» Դիմերեսին ՀՀ զինանշանն է և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համայնապատկերը, տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:
Դարձերեսին կովկասյան ընձառյուծի պատկերն է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ֆոնին և «Panthera Pardus Ciscaucasica» գրառումը:
Անվանական արժեքը 1000 դրամ է, մետաղը և հարգը՝ արծաթ 925, քաշը՝ 33,6 գ, տրամագիծը՝ 40,0 մմ, որակը՝ պրուֆ, դրամաշուրթը ատամնավոր, տպաքանակը՝ 700 հատ, էսքիզների հեղինակ` Արամ Ուռուտյան: