շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Շրջակա միջավայրի նախարարությունն արձագանքել է այսօր Գեղարքունիքում ձկնորսների բողոքի ակցիային

Շրջակա միջավայրի նախարարությունն արձագանքել է այսօր Գեղարքունիքում ձկնորսների բողոքի ակցիային

Շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանն արձագանքել է Գեղարունիքի մարզում որոշ գյուղերի ձկնորսությամբ զբաղվող բնակիչների բողոքի ակցիային. Վերջիններս փակել էին ճանապարհը և բողոքում էին էկոպարեկների գործողություններից, որոնք խոչընդոտում են ձկնորսությամբ զբաղվելուն։

Մամուլի քարտուղարը, մասնավորապես, նշել է. «Հարգելի քաղաքացիներ,

ի պատասխան Գեղարքունիքի մարզում ձկնորսությամբ զբաղվող մեր քաղաքացիների բողոքի, հայտնում ենք, որ, Կառավարության որոշմամբ Սևանա լճում սիգի արդյունագործական որսի իրականացման ժամկետ սահմանվել է ս.թ. փետրվարի 6-ից մինչև նոյեմբերի 20-ը։

Սևանա լճում սիգի արդյունագործական որսի համար 550 տոննա չափաքանակ է սահմանվել։

Պայմանագրերը կնքման ընթացքում են։

Հորդորում ենք որսի գործընթացն իրականացնել սահմանված կարգով և ժամկետներում»։

  • Կիսվել: