երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Շրջակա միջավայրի նախարարությանը ենթակա կառույցների իրադարձային լրահոսը՝ ամփոփ

Շրջակա միջավայրի նախարարությանը ենթակա կառույցների իրադարձային լրահոսը՝ ամփոփ

Անցնող շաբաթվա ընթացքում, շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված ամենօրյա աշխատանքին զուգահեռ՝

«Սևան» ազգային պարկումԱմփոփվել է Սևանա լճի հանրային №7, №9, №10, №11, №12 լողափերում բարեկարգում, կահավորում և սպասարկում իրականացնելու նպատակով հայտարարված մրցույթը։

 ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում կայացած «Սևան» ազգային պարկի կառավարման պլանի անհրաժեշտ վերլուծության և մշակման իրականացում» ծրագրի երկրորդ խորհրդակցական աշխատաժողովին։

Այցելուների կենտրոնում «Սևան» ազգային պարկը նկարագրող միջոցառում է կազմակերպվել Գագարինի միջնակարգ դպրոցի աշակերտների համար։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնում
Կայացել է ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական խորհրդի 2023 թվականի անդրանիկ նիստը։ Հաստատվել է խորհրդի աշխատակարգը, ի գիտություն է ընդունվել «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի գործունեության 9-ամսյա հաշվետվությունը։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրում
Գիտության և զբոսաշրջության բաժնի աշխատակիցներն էկոկրթական ծավալուն միջոցառումներ են անցկացրել Կապանի թիվ 7 հիմնական և թիվ 2 ավագ դպրոցների աշակերտների համար։ Ավագ դպրոցականները դասընթացը համատեղել են դպրոցի հարակից տարածքում կանաչապատմամբ, որին մասնակցել է նաև «Զանգեզուր» մասնաճյուղի տնօրենը։

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում
Թանգարանում իրենց էկոլոգիական գիտելիքներն են հարստացրել մայրաքաղաքի Հ. Կարապենցի անվան թիվ 6 հիմնական դպրոցի բարձր դասարանների աշակերտները, Հոնկոնգի համալսարանից ժամանած դասախոսն ու ուսանողներ: Ներկայացվել է «Խոսրովի անտառ»-ի պատմությունը, ջրագրությունը, լանդշաֆտները և էկոհամակարգերը, բուսական և կենդանական աշխարհը, պատմամշակութային հուշարձանները, «Գոռավանի ավազուտներ» և «Խոր Վիրապ» պետական արգելավայրերը իրենց բնորոշ ֆլորայով ու ֆաունայով: Կազմակերպվել է սեմինար-քննարկում «Հայաստանի կենսաբազմազանությունը» թեմայով։

Հայաստանի բնության պետական թանգարանում
Կազմակերպվել է գեղանկարիչ Տիգրան Սարգսյանի նկարների անհատական ցուցահանդեսը՝ «Ավելի մոտ բնությանը» խորագրի ներքո:
Հայաստանի հիասքանչ բնաշխարհի գույները ներկայացնող ցուցահանդեսը այցելուների առաջ բաց կլինի մինչև տարեվերջ։

  • Կիսվել: