չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Շքամուտքում անհայտ անձը քաշել-պոկել է 70-ամյա կնոջ պարանոցի ոսկյա շղթան՝ դիմելով փախուստի

Շքամուտքում անհայտ անձը քաշել-պոկել է 70-ամյա կնոջ պարանոցի ոսկյա շղթան՝ դիմելով փախուստի

Հոկտեմբերի 3-ին ոստիկանության Շենգավիթի բաժին օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգել Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի 70-ամյա մի բնակչուհի և հայտնել, որ ժամը 14.00-ին իրենց շենքի շքամուտքում անհայտ անձը քաշել պոկելով իր պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, դիմել է փախուստի:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ կողոպուտը կատարել է Երևանի Երվանդ Քոչարի փողոցի 55-ամյա մի բնակիչ: Նա հոկտեմբերի 12-ին Մայիսի 9-ի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին:

Կատարվում է նախաքննություն:

  • Կիսվել: