չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ՀՀ և ՌԴ քաղաքացիները փորձել են Վրաստան չհայտարարագրված ոսկյա զարդեր ներմուծել

ՀՀ և ՌԴ քաղաքացիները փորձել են Վրաստան չհայտարարագրված ոսկյա զարդեր ներմուծել

Վրաց-թուրքական «Սարփի» և վրաց-հայկական «Սադախլո-Բագրատաշեն» մաքսային անցակետերում օրենքի խախտման 2 դեպք է կանխվել, փոխանցում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը, հայտնում է Aliq.ge-ն։

Ըստ հաղորդագրության՝ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների կասկածելի ուղեբեռի մանրամասն զննության արդյունքում մաքսային ծառայողները հայտնաբերել են 40 հազար 872 լարի 49 թեթրիի չհայտարարագրված ոսկյա զարդեր (ընդհանուր քաշը՝ 406,8 գրամ)։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: