ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Շնորհակալ եմ սրտացավ և անձնվիրաբար ծառայության համար․ Ցոլակյանի ամանորյա մաղթանքը

Շնորհակալ եմ սրտացավ և անձնվիրաբար ծառայության համար․ Ցոլակյանի ամանորյա մաղթանքը

Դեկտեմբերի 27-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ տարեվերջի միջոցառում` Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ:

ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, շնորհավորելով ներկաներին, շեշտեց, որ նախարարության բոլոր աշխատակիցներն իրենց ներդրումն ունեցել են տարվա առաջընթացում՝ երախտիքի առանձնահատուկ խոսքեր ուղղելով հատկապես փրկարարներին, որոնք օր ու գիշեր ծառայում են մեր ժողովրդին՝ վտանգելով սեփական կյանքը և սրտացավորեն պայքարելով մեր բնակչության կյանքի և առողջության համար։

«Մաղթում եմ, որ 2020 թվականը լինի առողջության և հաջողությունների տարի։ Երջանկություն, անսպառ ուժ ու եռանդ եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին: Շնորհակալ եմ սրտացավ և անձնվիրաբար ծառայության համար»,-հավելեց նախարարը։

  • Կիսվել: