հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շնող գյուղում առկա է քարաթափման վտանգ. 5 տան բնակիչներ տարհանվել են

Շնող գյուղում առկա է քարաթափման վտանգ. 5 տան բնակիչներ տարհանվել են

Մայիսի 8-ին, ժամը 12։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Շնող գյուղի Փոքր քարի գլուխ թաղամասում՝ ժայռից, տեղի է ունեցել քարաթափում (թվով 2 քար, մոտ 1 խմ և 1,5 խմ), առկա է մեծ ժայռաբեկորի ընկնելու վտանգ (մոտ 300 քմ)․ ժայռի վրա և ժայռից ներքև առկա են բնակելի տներ։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը։

Պարզվել է, որ ժայռից առկա է քարաթափման վտանգ։

  • Կիսվել: