չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Շմոլ գազից մանկահասակ երեխաներ են թունավորվել․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Շմոլ գազից մանկահասակ երեխաներ են թունավորվել․ նրանց կյանքին վտանգ չի սպառնում

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, ժամը 13։40-ի սահմաններում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժնի ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազով թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մի քանի երեխա։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Արարատի մարզի Դարբնիկ գյուղի բնակիչներ՝ 3-ամյա Է. Մ-ն, 3-ամյա Ս. Մ-ն, 10-ամյա Ս. Մ-ն, 8-ամյա Գ. Ա-ն, 5-ամյա Ն. Ա-ն և 51-ամյա Մ. Ա-ն։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմի ջանքերի շնորհիվ տեղափոխվածների կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում։

  • Կիսվել: