շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
ՇՄ փոխնախարարը ՀԲ-ի և SIDA-ի պատվիրակության հետ քննարկել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի ընթացքը

ՇՄ փոխնախարարը ՀԲ-ի և SIDA-ի պատվիրակության հետ քննարկել է «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի ընթացքը

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը ընդունել է Համաշխարհային բանկի և Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալության (SIDA) պատվիրակությանը, որոնք Հայաստան են այցելել «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի տեխնիկական աջակցության առաքելության շրջանակներում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
 
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են «Հայաստանի դիմակայուն լանդշաֆտներ» ծրագրի ընթացքը, իրականացվող նախաձեռնությունները և առաջիկա աշխատանքները՝ ուղղված բնական ռեսուրսների արդյունավետ կառավարմանը, լանդշաֆտների դիմադրողականության բարձրացմանը և էկոհամակարգերի պահպանմանը։
 
Նախարարի տեղակալ Մկրտչյանը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը բնապահպանական ոլորտում իրականացվող բարեփոխումների և ծրագրերի շրջանակում՝ ընդգծելով, որ փոխգործակցությունը հնարավորություն է տալիս հասնել համակարգային և երկարաժամկետ արդյունքների։
 
Ի պատասխան՝ գործընկերները բարձր են գնահատել նախարարության և ծրագրի իրականացման թիմի աշխատանքը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել արդյունավետ համագործակցությունը և աջակցությունը Հայաստանի բնապահպանական առաջնահերթություններին։

  • Կիսվել: