երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
ՇՄ «Էկոպարեկային ծառայության» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցում են արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման աշխատանքներին

ՇՄ «Էկոպարեկային ծառայության» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցում են արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման աշխատանքներին

Շրջակա միջավայրի նախարարության «Էկոպարեկային ծառայության» և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները մասնակցում են մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքների վերացման աշխատանքներին։

Նախարարության ներկայացուցիչների կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Սևակ Մարկոսյանի գլխավորությամբ կատարվում են տիղմի մաքրման աշխատանքներ, մաքրվում են շենքերի բակերը, փողոցները և շքամուտքերը։

Կատարվել են ինչպես բեռնափոխադրումներ (հումանիտար օգնություն), այնպես էլ ուղևորափոխադրումներ։

Այս պահի դրությամբ աշխատանքերը շարունակվում են։

  • Կիսվել: