երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Շիրակում Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին. հայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց

Շիրակում Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին. հայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց

Հոկտեմբերի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ՝ 70-ամյա Համլետ Ու-ն Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, հայտնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդ Համլետ Ու-ն և ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ՝ 43-ամյա Արմենուհի Ու-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գյումրի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Կայքի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը հայր ու դուստր են։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: