երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շիրակում կասեցվել է բնական աղբյուրից ապօրինի ջրառը

Շիրակում կասեցվել է բնական աղբյուրից ապօրինի ջրառը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել Շիրակի մարզում գործող կաթի վերամշակմամբ և պանրի արտադրությամբ զբաղվող «Ոսկե Սեր» ՍՊԸ-ում և պարզել, որ Ընկերությունը մոտակա բնական ջրաղբյուրից կատարում է ապօրինի ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվության։

Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է 800.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։

Բնական ջրաղբյուրից ապօրինի ջրօգտագործումն անհապաղ կասեցվել է։

  • Կիսվել: