ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Շիրակի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի, բժիշկները պայքարում են կնոջ կյանքի համար

Շիրակի բնակարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի, բժիշկները պայքարում են կնոջ կյանքի համար

Այսօր՝ հունվարի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Գյումրու շտապ բուժօգնության կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մուշի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գյումրի քաղաքի Կուրղինյան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, իսկ մի կնոջ անգիտակից վիճակում տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն։

Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Գ-ը․ Ծ․-ն է, իսկ հիվանդանոց տեղափոխվածը Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Ա․ Պ․-ն է։Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ։

Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: