կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Շիրակի մարզում վթարի հետևանքով 5 երեխա է հոսպիտալացվել, որոնցից երկուսի կյանքը, փրկել չի հաջողվել. ԱՆ

Շիրակի մարզում վթարի հետևանքով 5 երեխա է հոսպիտալացվել, որոնցից երկուսի կյանքը, փրկել չի հաջողվել. ԱՆ

Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժել է 11 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
 
«Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով 5 երեխա հոսպիտալացվել է, որոնցից երկուսի կյանքը, ցավոք, փրկել չի հաջողվել: Կազմակերպվում է տուժած 3 երեխայի տեղափոխումը երևանյան բուժհաստատություն:
 
Մյուս տուժածների առողջական վիճակը գնահատվում է ծանր և ծայրահեղ ծանր: Գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:
 
Պատահարից գրանցվել է 6 քաղաքացու մահ»,- ասվում է հաղորդագրությունում:

  • Կիսվել: