երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Շիրակի մարզում ներկա պահին աղետավտանգ իրավիճակ չկա. մարզպետը եղել է մի շարք ջրամբարներում

Շիրակի մարզում ներկա պահին աղետավտանգ իրավիճակ չկա. մարզպետը եղել է մի շարք ջրամբարներում

Արտակարգ իրավիճակների Շիրակի մարզային հանձնաժողովը` Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ, ՀՀ ՆԳՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, մարզպետի աշխատակազմի, փրկարար ծառայության, համայնքային պատասխանատուները, այսօր եղել են մի շարք ջրամբարներում` դիտարկելու եղանակային պայմաններով պայմանավորված ընդհանուր իրավիճակը, հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից:

Պատասխանատուները եղել են Թավշուտի ջրամբարում, Արփի լճում, Աշոցք-Կարմրավան հատվածում, ջրամբարների պատասխանատուների հետ տեղում ծանոթացել իրավիճակին, քննարկել հորդառատ անձրևներից հետո ջրի քանակին, լցվածությանն ու հետագայում ձեռնարկվելիք քայլերին առնչվող հարցեր։

Զեկուցվել է, որ ներկա պահին աղետավտանգ իրավիճակ մարզում չկա։

Մարզպետը հանձնարարել է մարզի բոլոր համայնքների ղեկավարներին լինել առավել զգոն, արտակարգ իրավիճակների համայնքային հանձնաժողովները պատրաստի վիճակի պահել, համապատասխան բոլոր կառույցներին իրականացնել պարտականություններից և լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:

  • Կիսվել: