երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Շիրակի մարզում 63-ամյա տրակտորիստը «ՄՏԶ» տրակտորով աշխատելիս մահացել է

Շիրակի մարզում 63-ամյա տրակտորիստը «ՄՏԶ» տրակտորով աշխատելիս մահացել է

Այսօր՝ օգոստոսի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում:

 Ժամը 11:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 63-ամյա Գևորգ Մ.-ն իրեն պատկանող «ՄՏԶ-80» մակնիշի տրակտորով «Ղուզեյ» կոչվող դաշտում տրակտորի հետնամասում ամրացված խոտհնձիչի վրա աշխատանքներ կատարելու ընթացքում տրակտորը ինքնագնաց շարժվել է առաջ, որի հետևանքով Գևորգ Մ.-ի վերնազգեստը փաթաթվել է խոտհնձիչի մատերին՝ քաշելով իջեցրել ցած, ինչի հետևանքով էլ վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել և տեղում մահացել:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Ենգոյանը, ոստիկանության Աշոցքի բաժնի պետ Ալեքսան Նորոյանը:
 
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:
 
Ահազանգով ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Սաֆարյանի գլխավորությամբ:
 
Դեպքի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: