շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Շիրակի մարզում 1-ամյա աղջնակը եռացրած ջրով դույլը շրջել է իր վրա․ երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Շիրակի մարզում 1-ամյա աղջնակը եռացրած ջրով դույլը շրջել է իր վրա․ երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Շիրակի մարզում, սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 17։15-ի սահմաններում «Արթիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ «իրանի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ մոր ուղեկցությամբ բուժօգնության է տեղափոխվել երեխա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 1-ամյա Մարինկա Հ․-ն է, իսկ նրա մայրը հայտնել է, որ երեխան նույն օրը՝ ժամը 15։30-ի սահմաններում, իրենց տան ննջասենյակում խաղալու ժամանակ հատակին դրված եռացրած ջրով դույլը քաշել, շրջել է, ինչի հետևանքով ջուրը լցվել է երեխայի վրա։

Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։

  • Կիսվել: