Թրամփը չի տեսնում Իրանի կողմից իր պայմաններն ընդունելու պատրաստակամություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այս փուլում Իրանը պատրաստակամություն չի ցուցաբերում ընդունելու ամերիկյան կողմի՝ հակամարտությունը դադարեցնելու պայմանները։
«Նրանք ցանկանում են գործարք կնքել, բայց չեն գնում այնպիսի գործարքի, որը ես անհրաժեշտ եմ համարում», – ասել է ԱՄՆ նախագահը՝ պատասխանելով լրագրողների հարցերին Սպիտակ տանը։



