չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Շիրակի մարզպետն արձակուրդ է մեկնում

Շիրակի մարզպետն արձակուրդ է մեկնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 4 աշխատանքային օր՝ 2023 թվականի նոյեմբերի 20-23-ը ներառյալ:

2. Մուշեղ Մուրադյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը»,- ասված է որոշման մեջ:

  • Կիսվել: