ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 2 Toyota Camry, Mercedes E320-ն, BMW-ն ու Opel-ը. կա վիրավոր

Շղթայական ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են 2 Toyota Camry, Mercedes E320-ն, BMW-ն ու Opel-ը. կա վիրավոր

Այսօր՝ մայիսի 12-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում բախվել են Toyota Camry մակնիշի 73 TV 377 համարանիշի, Toyota Camry մակնիշի 11 ՏD 011 համարանիշի, Mercedes E 320 մակնիշի 96 AM 006 համարանիշի, Opel մակնիշի 36 GL 303 համարանիշի և BMW մակնիշի 34 CO 908 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Նաիրիի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ համանյքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նապապատրաստվում; Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: