կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Շղթայական ավտովթար Երևանում. BMW X5-ի 32-ամյա վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վնասվել են BMW X5-ը, Mercedes-ը, 3 Toyota-ն ու ոստիկանական Renault-ը

Շղթայական ավտովթար Երևանում. BMW X5-ի 32-ամյա վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վնասվել են BMW X5-ը, Mercedes-ը, 3 Toyota-ն ու ոստիկանական Renault-ը

Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:20-ի սահմաններում Երևանի բնակիչ 32-ամյա Դավիթ Գրիգորյանը իր վարած BMW X5 մակնիշի ավտոմեքենայով Մաշտոցի պողոտայում բախվել է Toyota Vits, Mercedes և երկու Toyota Corolla մակնիշի ավտոմեքենաների:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Բախման հետևանքով X 5-ի առջևի ձախ անվահեծանը կոտրվել է, իսկ Toyota Corolla-ն առաջ է ընթացել և բախվել Renault Logan մակնիշի ավտոմեքենային:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանը, գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալ Լևոն Մանուկյանը և գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը:

Բոլոր վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Ավտոմեքենաներից Mercedes-ը, Toyota-ներն ու Renault Logan-ը ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված են եղել:

Toyota-ներից մեկի համարանիշները մեքենայի վրայից հանել էին, սակայն ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ավագ պարեկ Դավիթ Քարիմյանի հանձնարարականով համարները տեղադրեցին ավտոմեքենայի վրա:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

  • Կիսվել: