շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Շենգավիթում հրազենի գործադրմամբ սպանության կասկածանքով 32-ամյա երիտասարդը կալանավորվել է

Շենգավիթում հրազենի գործադրմամբ սպանության կասկածանքով 32-ամյա երիտասարդը կալանավորվել է

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 11-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի պետի տեղակալ Ռուբեն Գրիգորյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը հրազենի գործադրմամբ սպանության մեջ կասկածվող Երևանի բնակիչ՝ 32-ամյա Արթուր Մադոյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրի երկամսյա կալանք։

Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ քննիչի որոշմամբ նշանակված դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ սպանվածի վրա եղել է կրակոցի 6 հետք, որից 2-ը՝ կրծքավանդակին։  Սպանության կասկածանքով կալանավորված 32-ամյա Արթուր Մադոյանն է։ 

Հիշեցնենք, որ հունիսի 7-ին հրազենի գործադրմամբ սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:55-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչություն ահազանգ էր ստացվել անհայտ քաղաքացուց, որ Շենգավիթ վարչական շրջանի Սողոմոն Տարոնցի փողոցում կրակոցներ են հնչում։

Ոստիկանները նշված փողոցում՝ դեղատան դիմաց, հայտնաբերել էին տղամարդու դի, ովքեր պարզել էին, որ մահացածը նույն փողոցի բնակիչ՝ 38-ամյա Թելման Կարապետյանն էր, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության՝ մահացել էր հրազենից արձակված կրակոցներից:

Ըստ աղբյուրի՝ մինչ դեպքի վայրի զննություն էին կատարում Շենգավիթի քննիչները, ոստիկանության Շենգավիթի բաժին էր ներկայացել նույն փողոցի բնակիչ, 32-ամյա Արթուր Մադոյանը և հայտնել, որ սպանությունը կատարել է ինքը՝ «Մակարով» տեսակի ատրճանակով և ներկայացրել էր հանցագործության գործիք ատրճանակը:

  • Կիսվել: