հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը` «Թոխմախի» գերեզմանատան միջադեպից տուժածին հիվանդանոց տեղափոխելու մասին

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը` «Թոխմախի» գերեզմանատան միջադեպից տուժածին հիվանդանոց տեղափոխելու մասին

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում մանրամասնել է, թե ինչպես են երեկ Թոխմախի գերեզմանատանը տեղի ունեցած միջադեպից տուժածներից մեկին պատահաբար հանդիպել ճանապարհին և նրա խնդրանքով տարել հիվանդանոց։ 

Նա, մասմնավորապես, նշել է․

«Shamshyan.com-ի հաղորդմամբ, երեկ Երևանի քաղաքային («Թոխմախ») գերեզմանատան մոտ քրեական միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով վնասվածք ստացած անձանցից մեկին հիվանդանոց ենք տեղափոխել ես և Մալաթիա-Սեբաստիա վ/շ ղեկավար Դավիթ Կարապետյանը:

Թյուրընկալումներից խուսափելու համար տեղեկացնեմ, թե ինչ է տեղի ունեցել: Երեկ երեկոյան՝ աշխատանքային հանդիպումից հետո, Դավիթ Կարապետյանի հետ, նրա մեքենայով Նոր Նորքից վերադառնում էինք: Դավիթ Բեկ փողոցում մեքենան կանգնեցրեց մի մարդ, ով, դատելով տեսքից, լավ վիճակում չէր ու օգնության կարիք ուներ: Քաղաքացին ասաց, որ վիրավորված է և խնդրեց փրկել իր կյանքը: Բնականաբար, նրան շտապ տեղափոխեցինք մոտակա հիվանդանոց:

Հուսով եմ՝ քաղաքացու կյանքին վտանգ չի սպառնում, և նրա (ինչպես նաև ըստ մամուլի՝ մյուս վիրավորների) առողջությունը շուտ կվերականգնվի: Հորդորում եմ քաղաքացիական պարտքի և մարդկային բնական վերաբերմունքի դրսևորումը չտեղափոխել ենթադրությունների, առավել ևս շահարկումների տիրույթ»:

  • Կիսվել: