կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շատ տղերքի մարմիններ դեռ հուղարկավորված չեն, մենք Երեւանում օդապարիկ ենք թռցնում. Սա խնդիր է. Գեղամ Նազարյան

Շատ տղերքի մարմիններ դեռ հուղարկավորված չեն, մենք Երեւանում օդապարիկ ենք թռցնում. Սա խնդիր է. Գեղամ Նազարյան

Արցախի կորստից 3 շաբաթ էլ չէր անցել, շատ տղերքի մարմիններ դեռ հուղարկավորված չեն, մենք Երեւանում օդապարիկ ենք թռցնում, երեկ էլ կարդում եմ, ասում են՝  արդեն սկսում ենք քաղաքի տոնական զարդարանքը. Լավ ինչքա՞ն կարող ենք մեզ գժի տեղ դնել: Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Հարցին, թե Արցախից եկած երեխաների համար տոնական միջոցառումներ չպե՞տք է լինեն, պատգամավորը պատասխանեց. «Երբ ես փոքր էի, պատանի էի, երիտասարդ էր, կար նորմալ կանոն, եթե համայնքում մի պապիկ էր մահանում, մինչեւ 40 օր չէր կարելի որեւէ ուրախ միջոցառում անել, 40 օր հետո գնում այդ մարդուն ասում էին՝ գիտեք, մեր ընտանիքում այսպիսի իրադարձություն է, թույլ կտա՞ք երաժշտություն միացնել: Բա էս նորմալ բայորական կանոններն ի՞նչ եղան մեր միջից: Արցախը կործանվում է, երեք օր հետո մեկի տանը սալյուտ են խփում, սա խնդիր է: Մենք մեր երեխաներին պետք է ուժեղ դաստիարակենք, բայց ոչ անբարոյական: Եթե մեր տղերքը զոհված, հողին ընկած, դու ասում ես՝ արի օապարիկով թռի:

Իսկ քաղաքապետարանն ինչո՞ւ է ուզում է տոնական լուսավորություն անել, որովհետեւ յուրաքանչյուր տոնական միջոցառումից լիքը մարդ իր գրպանները մի քիչ ավելի հաստացնում է»:

  • Կիսվել: