շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Շատ լավ, խելացի երեխա է Տիգրանը,hրաշք լինի, գտնվի երեխան. Ծափաթաղի մանկապարեզի աշխատակցուհի

Շատ լավ, խելացի երեխա է Տիգրանը,hրաշք լինի, գտնվի երեխան. Ծափաթաղի մանկապարեզի աշխատակցուհի

«Շատ լավ, խելոք, համեստ, խելացի ընտանքի է։ Շատ լավ, խելացի երեխա է։ Հրաշք լինի, գտնվի երեխան»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ծափաթաղ գյուղի մանկապարեզի աշխատակցուհին՝  Էմմա տատիկը՝ խոսելով կորած 3-ամյա Տիգրանի մասին, ով հաճախել է իրենց մանկապարտեզ։

 Նա նշեց, որ խոսակցությունների համաձայն՝ երեխան կորելու պահին մեծ եղբոր հետ է եղել, ով չի խոսում։

«Ուշադիր ընտանիք է, երեխան մաքուր, կոկիկ հաճախում էր մանապարտեզ։ Շատ ակտիվ երեխա է։ Մի անգամ երկու կոնֆետ բերեց ու ասաց՝ Էմմա տատիկ, քեզ համար եմ բերել։ Ասում եմ՝  ինչու ես տալիս, ասում է՝ ճանապարհին ինձ տեսում ես, կոնֆետ տալիս, ես էլ քեզ եմ տալիս»,- պատմեց  Ծափաթաղի բնակչուհին։

  • Կիսվել: