չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Շարժական մամոգրաֆը Գյումրիում է

Շարժական մամոգրաֆը Գյումրիում է

Կրծքագեղձի քաղցկեղի սքրինինգային ծրագիրը շարունակվում է, այս պահին շարժական մամոգրաֆը Շիրակի մարզում է` Գյումրիում. հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Մարզի՝ 50-69 տարեկան կանայք կարող են անվճար սքրինինգային հետազոտություն անցնել իրենց բնակավայրում:

Սքրինինգների շնորհիվ` 85-90% դեպքերում հիվանդությունը հայտնաբերվում է վաղ փուլերում, ինչը դրական է ազդում բուժման արդյունքների վրա։

  • Կիսվել: