ուրբաթ, օգոստոս 14
14 / 8 / 2026
Շարունակվում են 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնումները․ ՆԳՆ Ոստիկանություն

Շարունակվում են 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնումները․ ՆԳՆ Ոստիկանություն

Շարունակվում են 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնումները․ հետևե՛ք միայն պաշտոնական տեղեկատվությանը, հորդորում է ՆԳՆ Ոստիկանությունը:
 
՛՛ՆԳՆ Ոստիկանությունը և Փրկարար ծառայությունը շարունակում են Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները։
 
Շրջանառվում են չճշտված տեղեկություններ, որոնք կարող են վնասել որոնողական գործընթացին և երեխայի ընտանիքի հոգեբանական վիճակին։
 
Կոչ ենք անում հարգել ընտանիքի հույզերը և խուսափել չճշտված տեղեկություններ տարածելուց։
Հետևե՛ք միայն պաշտոնական տեղեկատվությանը, անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ իրազեկում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։
 
 
 
 
 

  • Կիսվել: