չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Շարունակվում է 4 ամիս ժամկետով՝ 68000 դրամ աջակցության տրամադրումը

Շարունակվում է 4 ամիս ժամկետով՝ 68000 դրամ աջակցության տրամադրումը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են՝ նախարարության կողմից շարունակվում է 4 ամիս ժամկետով՝ 68000 դրամ աջակցության տրամադրումը։

Գումարի փոխանցման մասին քաղաքացին ծանուցվում է SMS հաղորդագրության միջոցով։ Քաղաքացիներին ուղարկվում են հաղորդագրություններ նաև դոնոր այն կազմակերպությունների կողմից, որոնք, ՀՀ Կառավարության հետ համագործակցությամբ, ներգրավված են ծրագրի ֆինանսավորման գործընթացում:
 
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվում է 68000 դրամից սննդի կարիքների համար նախատեսված դրամական օգնության վճարում, որը կազմում է շուրջ 16900 դրամ և նախատեսված է ԼՂ հակամարտության հետևանքով տուժած այն շահառուների համար (կանայք, երեխաներ), որոնք այժմ գտնվում են ՀՀ տարածքում։
 
Փոխանցման մյուս մասը շարունակում է տրամադրվել պետական բյուջեից։
 
«Հարգելի քաղաքացիներ, ձեր կողմից հավելյալ գործողությունների անհրաժեշտություն չկա, քանի որ փոխանցումը կատարվում է նույն եղանակով, ինչպես նախկինում»,- տեղեկացնում են նախարարությունից:

  • Կիսվել: