երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի ինքնաթիռին հաջողվել է վայրէջք կատարել «Զվարթնոցում»

Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթի ինքնաթիռին հաջողվել է վայրէջք կատարել «Զվարթնոցում»

«Էյր Կաիրո» ավիաընկերության Շարմ Էլ Շեյխ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։
 
Նշենք, որ ինքնաթիռը մոտ մեկ ժամ պտտվում էր երկնքում ու չէր կարողանում վայրէջք կատարել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
 
Հիշեցնենք, որ «FlyOne» ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը նույն պատճառով նույնպես չկարողանալով վայրեջք կատարել` ուղևորվել էր Թբիլիսի։

  • Կիսվել: