շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
«Շանգրի Լա» խաղատան դիմաց Citroen-ը բախվել է բետոնե եզրաքարին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ

«Շանգրի Լա» խաղատան դիմաց Citroen-ը բախվել է բետոնե եզրաքարին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում. կան վիրավորներ

Երեկ՝ նոյեմբերի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Citroen մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհին, դեպի Երևան ընթանալիս՝ «Շանգրիլա» խաղատան դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե եզրաքարին, այնուհետև գլորվելով բախվել հողաթմբերին ու հայտնվել ճանապարհի մեջտեղում: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:

Վիրավորին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի գլխավորությամբ: 

Տեղում ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Պարգև Ասատրյանն ու կրտսեր պարեկ Իշխան Դավթյանը: 

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորների ինքնությունը: 

  • Կիսվել: