ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Շան վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն

Շան վրա կրակած տղամարդը ներկայացել է ոստիկանություն

Մարտի 17-ին, ժամը 19-ին, ոստիկանության Մասիսի բաժին տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ սոցիալական ցանցում տեղադրված տեսանյութից տեղեկացել են, որ Նոր Խարբերդում անհայտ քաղաքացին երկու անգամ կրակել է մի շան վրա, որը գլխի շրջանում ստացել է վնասվածքներ և տեղափոխվել կլինիկա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 16-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի 3-րդ և 2-րդ շենքերի միջնամասում Նոր Խարբերդ գյուղի մի բնակիչ երկու անգամ որսորդական հրացանից կրակել է փողոցի շներից մեկի վրա:

Ժամը 21.50-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ կրակողը Նոր Խարբերդի 70-ամյա բնակիչ է։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա եկել է բաժին, ներկայացրել իր անվամբ հաշվառված որսորդական ողորկափող հրացանը և տվել խոստովանական բացատրություն։

Հրացանը վերցվել է հետագա գործողությունների համար: Նախապատրաստվում են նյութեր:

 

  • Կիսվել: