կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Շան հարձակումից տուժած 8-ամյա տղայի վիճակը բավարար է

Շան հարձակումից տուժած 8-ամյա տղայի վիճակը բավարար է

Շաբաթներ առաջ Սպիտակ քաղաքում շան հարձակումից տուժած ու բազմաթիվ լուրջ վնասվածքներ ստացած 8-ամյա տղայի վիճակն արդեն լավ է:

Վիրահատությունից օրեր անց թեպետ երեխան դուրս էր գրվել հիվանդանոցից, սակայն մինչ օրս շարունակում է պարբերաբար այցելել ու ստանալ հետվիրահատական բուժում:

8-ամյա Մհերը, ով Սպիտակի բժշկական կենտրոն էր ընդունվել գլխի շրջանում առկա բազմաթիվ վնասվածքներով, այսօր արդեն իրեն լավ է զգում: Տղայի կյանքը բառացիորեն հնարավոր եղավ փրկել բժշկական կենտրոնի ողջ բուժանձնակազմի օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործությունների արդյունքում:

Մի ամբողջ բժշկական անձնակազմ՝ մայրապետից մինչեւ վիրահատող բժիշկ ու վիրահատարանի բուժքույր, ժամեր շարունակ պայքարում էին տղայի կյանքի համար:

Մհերի ապաքինմանը սպասում էին բոլորը: Բուժանձնակազմի ջանքերով փրկված երեխային այժմ ջերմությամբ ու հպարտությամբ են դիմավորում բժշկական կենտրոնում: Առողջական վիճակով զբաղվելուց բացի, բուժանձնակազմը տղային ընդունում է գրկախառնություններով ու նվերներով:

Փոխարենը՝ ընտանիքի անդամներից ստացվում են շնորհակալանքի ու երախտագիտության չդադարող խոսքեր՝ ուղղված բժիշկներին:

Վերջում՝ համատեղ լուսանկար՝ երեխայի ու նրան կյանք վերադարձրած բժիշկների հետ:

 

 

 

  • Կիսվել: