Ծափաթաղ գյուղում անհետ որոնվող 3-ամյա տղայի մարմինը հայտնաբերվել է հարևան գյուղի դաշտամիջյան հատվածում
Նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում, փրկարարները հայտնաբերել են հոկտեմբերի 27-ից որոնվող Տ․ Օ․- ի (ծնված 2022 թ․) դին։ Նշանակվել են փորձաքննություններ։
Հիշեցնենք, որ որոնաղափրկարարական աշխատանքներին ներգրավված էին ՆԳՆ ոստիկանական և փրկարարական մեծաթիվ ուժեր։
Կատարվում է նախաքննություն։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ փրկարարները, պարեկները ու ոստիկանները երեխայի դին հայտնաբերել են Ծափաթաղ գյուղին հարակից Ջիլ գյուղի ցուցանակից մոտ 60 մետր հեռավորության վրա՝ դաշտամիջյան հատվածում։



