ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. մի քանի տոննա գիպսոնիտով բարձված Iveco բեռնատարը կողաշրջվել է

Խոշոր ավտովթար՝ Վայոց ձորի մարզում. մի քանի տոննա գիպսոնիտով բարձված Iveco բեռնատարը կողաշրջվել է

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 54-ամյա Երեմ Ա-ն, իր վարած Iveco մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159 կմ հատվածում՝ Վայոց ձորի մարզի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Ավտոմեքենան էլ բարձված է եղել գիպսոնիտով, որը թափվել է՝ լցվելով ճանապարհին:

Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում:

Հրշեջ-փրկարարներն էլ հոսանքազրկել են ավտոմեքենան, ապա կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ:


  • Կիսվել: