երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են Opel-ները. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են Opel-ները. կան վիրավորներ

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 62 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 28-ամյա Արմեն Թ.-ի վարած Opel մակնիշի և 77-ամյա Միրզա Հ.- վարած Opel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արմեն Թ.-ն և Միրզա Հ.-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 78-ամյա Ալվարդ Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:Վիրավորներին առաջինը օգնության են հասել ու տեղում, նախ, առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա Սևանի բժշկական կենտրոն են տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության անձնակազմը, ովքեր Երևանից Վանաձոր վերադառնալիս, նկատելով վթարը, հավատարիմ հիպոկրատի երդմանն ու Մարդ լինելու կոչմանը, անմիջապես շտապել են օգնության:

  Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

  • Կիսվել: