կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Շամպայն գինիների գործարանի տարածքում գտնվող պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Շամպայն գինիների գործարանի տարածքում գտնվող պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել. տուժածներ չկան

Հոկտեմբերի 20-ին, ժամը 15։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող Շամպայն գինիների գործարանում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շամպայն գինիների գործարանի տարածքում գտնվող պահեստային հատվածում (300 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։53-ին, մարվել՝ 16:02-ին։ Պահեստի 170 քմ հատվածում այրվել են պլաստմասսայե տարաներ, արևային համակարգի վակուումային խողովակներ, մարտկոցներ և երկու էլեկտրական վահանակ (90 քմ): Տուժածներ չկան։

  • Կիսվել: