Շաբաթ և կիրակի օրերին Երևանի պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն
Շաբաթ և կիրակի օրերին Երևանի պոլիկլինիկաներում կսահմանվի հերթապահություն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություններում շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն` ժամը 10:00-16:00-ը: Սուր շնչառական հիվանդությունների նշանների ի հայտ գալու դեպքում կարող եք դիմել ձեզ սպասարկող ամբուլատոր-պոլիկլինիկական հաստատություն»:



