հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
20 տարի անց Շենգավիթում մանկապատանեկան մարզադպրոց կկառուցվի

20 տարի անց Շենգավիթում մանկապատանեկան մարզադպրոց կկառուցվի

 Երևանի Շենգավիթ վարչական շրջանում միջազգային չափորոշիչներին համապատասխան գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոց կկառուցվի։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։

«20 տարի անց նոր շունչ և միջազգային չափորոշիչներին համապատասխան լուծումներ կստանա գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցը:

Տասնամյակներ շարունակ կիսաավեր վիճակում գտնվող կառույցը կդառնա մենապայքարային մարզաձևերի սպորտային վարպետության բարձրացման համալիր կենտրոն»,-նշված է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։

Մարզադպրոցի կառուցման արժեքը մոտ 800 միլիոն դրամ է։

  • Կիսվել: