հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Սեյսմակայուն 46 դպրոց՝ 20 հազար աշակերտի համար անվտանգ կրթական պայմաններ ապահովելու նպատակով (տեսանյութ)

Սեյսմակայուն 46 դպրոց՝ 20 հազար աշակերտի համար անվտանգ կրթական պայմաններ ապահովելու նպատակով (տեսանյութ)

Կրթության ոլորտում, բովանդակային փոփոխությանը զուգահեռ, ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքը ևս մեր Կառավարության առաջնահերթություններից է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը: 
 
«Այդ առումով, մինչև 2026 թվականը նախատեսել ենք կառուցել, հիմնանորոգել կամ վերանորոգել առնվազն 300 դպրոց և 500 մանկապարտեզ Հայաստանի ողջ տարածքում։
 
Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման այս ծրագիրն իրականացնում է Տարածքային զարգացման հիմնադրամը՝ Կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային պայմանագրի հիման վրա։
 
Արդյունքում՝ մինչև 2024 թվականը Հայաստանում կկառուցենք կամ կամրացնենք առնվազն 46 դպրոց՝ շուրջ  20 հազար աշակերտի համար ապահովելով անվտանգ կրթական պայմաններ:
 
Ծրագրի շրջանակում արդեն ունենք արդյունքներ․ ավարտվել են 7 դպրոցի վերակառուցման աշխատանքները, շենքերը հանձնվել են շահագործման, իսկ այս տարի նախատեսում ենք ավարտել ևս 8 դպրոցի կառուցման աշխատանքները։ Այս պահին շինարարություն է ընթանում 20 դպրոցներում»,- գրել է ՀՀ փոխվարչապետը՝ կից հրապարակելով համապատասխան տեսանյութ:

  • Կիսվել: