ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
«Սևանը տանք, հանգիստ ապրենք». ՀՅԴ–ական երիտասարդների ակցիան՝ կառավարության դիմաց

«Սևանը տանք, հանգիստ ապրենք». ՀՅԴ–ական երիտասարդների ակցիան՝ կառավարության դիմաց

ՀՅԴ երիտասարդներն այսօր՝ նոյեմբերի 6–ին,  բողոքի ակցիա են կազմակերպել կառավարության շենքի դիմաց։ Նրանց ձեռքին կան պաստառներ հետեւյալ բովանդակությամբ. «Մի հրաժարվիր Սևանից», «Սևանն անիմաստ տարածք ա, մեզ պետք ա՞Սևանը», «Սևանը տանք, հանգիստ ապրենք»։

Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց. «ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը այսօր իրականացնում է բողոքի ակցիա ընդդեմ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի վերջին հակահայ հայտարարությունների։ Գործող իշխանությունների կողմից Հայաստանի հասարակությանը մատուցվող կեղծ խաղաղության համաձայնագիրը իրականում պարտադրված կապիտուլյացիայի հասարակ օրինակ է։

Մեզ համար Ադրբեջանի նպատակները միշտ եղել են հստակ և ակներև, ոչ թե խաղաղություն, այլ Հայաստանի ենթարկեցում ադրբեջանական շահերին, ոչ թե փոխադարձ հարգանք, այլ զավթում, ոչ թե ագրեսիվ հռետորաբանությունից և ատելության տարածումից հրաժարում, այլ սեփական թեզերի առաջխաղացում գործող իշխանությունների օգնությամբ»։

  • Կիսվել: