հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Սևանից դուրս են բերվել ձկնորսական ցանցերը, իսկ նավակներն ամբողջությամբ տեղափոխվել են բնակավայրեր

Սևանից դուրս են բերվել ձկնորսական ցանցերը, իսկ նավակներն ամբողջությամբ տեղափոխվել են բնակավայրեր

Սիգի ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում այսօր  շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի բաժնի աշխատակիցների հետ համատեղ հսկել են Սևանի ՊԱՏ հենակետում և ստուգել են դեպի Երևան ուղղությամբ ընթացող բոլոր տրանսպորտային միջոցները։ Այս մասին InfoPort.am-ին հայտնում են «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից։

«Սիգի ձվադրման շրջանում ուժեղացված հսկողության միջոցառումների շրջանակներում, Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի ջրային տարածքից ամբողջությամբ դուրս են բերվել ձկնորսական նավակները և տեղափոխվել բնակավայրեր։ 

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանի մասնակցությամբ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և Ոստիկանության Սևանի բաժնի աշխատակիցները համատեղ ՊՈԱԿ-ին պատկանող ՌՄ-376 նավով շրջայց են իրականացրել Սևանա լճի վրա և լճից դուրս են բերել ձկնորսական ցանցերը։

Միջոցառումները կրելու են շարունակական բնույթ, ուստի խնդրում ենք զերծ մնալ սիգի ապօրինի որսից, տեղափոխումից և վաճառքից։»,- գրված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: