երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Սևանից դեպի Երևան ուղղությամբ՝  կմ16+000 տեղամասից, երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Սևանից դեպի Երևան ուղղությամբ՝ կմ16+000 տեղամասից, երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի

Եթե հուլիսի 13-ից մինչև հուլիսի 16-ը երթևեկելու եք Երևան-Սևան ավտոճանապարհով, ապա նկատի ունեցեք՝ երթևեկությունը կազմակերպվելու է Աբովյանի տրանսպորտային հանգույց-Աբովյան-Բալահովիտ-Երևան այլընտրանքային երթուղով։
 

Մ-4, Երևան-Սևան-Իջևան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ14+477-կմ14+777 և կմ14+849-կմ15+300 հատվածների ձախ կողմում միջին նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով սույն թվականի հուլիսի 13-ից մինչև հուլիսի 16-ը ներառյալ` ժամը 20։00-ից 08։00, դադարեցվելու է երթևեկությունը կմ16+000 տեղամասից՝ Սևանից դեպի Երևան ուղղությամբ: 

Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման նախարարությունից:

  • Կիսվել: